Էկոլոգիա

 

Ատոմակայան

Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), էլեկտրակայան, որտեղ ատոմային (միջուկային) էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի միջուկներիտրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակայանում։

 

 

Շրջակա միջավայր

Մեր շրջակայի մաքրությունը ընդգրկում է ոչ միայն մեր քաղաքը և երկիրը: Հարևան և հեռակա երկրների էկոլոգիան նույն պես կարող է ազդել մեր առողջության վրա:

Հիմա գրեթե բոլոր երկրներում կան գործարաններ, որոնք վնասում են օզօնային շերտը: Շատ գործարաններ կառուցված են գյուղերում և քաղաքներում: Այդ գործարանների շրջապատությամբ ապրող ընտանիքներում քաղցկեղով հիվանդ երեծաները ավելի հաճահ են ծնվում: Հաճախ տատբեր հիվանդությունների պատճառ դառնում է նաև գենետիկ մոդիֆիկացված սնունդը: Մոդիֆիկատներով լի հողը վնասում է ոչ միայն մարդկանց, այլ վարակում իր շուրջ գտնվող ծառերը: Պարարտանյութերը, որոնք օգտագուրծում են բերքի աճը արագացնելու համար վարակում է նաև ջուրը:

 

Դեկտեմբերյան և ամանորյա նախագծեր

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

 

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Բոլորս էլ հավատում  ենք Ձմեռ պապի գոյությանը: Այն հարցը, թե ով է Ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ  Ձմեռ պապիկների բնակավայրը  Լապլանդիան է: Մի երկրում ձմեռ պապիկի նախնիները համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները,  իսկ մյուսում` մանկական  խաղալիքներ վաճառողները: Ձմեռ պապի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ պապի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ պապին ամենուր  տարբեր կերպ են անվանում:
Հայերը` Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ, ռուսները` Դեդ  Մորոզ, ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝`Այազ Աթա, թուրքերը` Նոել Բաբա և այլն:
Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից,երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով`  իր  փայտը:  Ժամանակի ընթացքում Ձմեռ պապը թոռնիկ ունեցավ`Ձյունանուշիկին, որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի  զգեստը նույնպես միանգամից  չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին  թիկնոցով: 19-րդ դարի սկզբներին  Հոլանդիայում  նկարեցին նրան բարեկազմ` խողովակավոր ծխնելույզին, որտեղից նա  նվերներ էր  գցում  երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին  կարմիր գույնի մուշտակ `մորթիով: Եվ  վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապ անվանումով: Ի դեպ, նշենք նաև, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապերի ակադեմիա:Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար: Կեսգիշերի 12 զանգերի  ընթացքում նա հասցնում է մտնել բոլոր տները և դնել  նվերները բարձերի տակ, տոնածառի տակ և  ամենաանսպասելի տեղերում: Ամբողջ տարին մինչ ամանորյա գիշերը նա ապրում է հեռավոր հյուսիսում: Ու թեև ոչ բոլորն են հավատում,որ Ձմեռ պապիկ գոյություն ունի,բայց յուրաքանչյուրն էլ ուրախանում է` տեսնելով  այդ բարի ծերուկին, որը, չնայած իր տարիքին, պարում է, ուրախացնում բոլորին:
Ի դեպ, գյումրեցիները հայտնաբերել են Հայաստանի Ձմեռ պապի բնակության վայրը: Նրանք հայտարարել են, որ  հայ Ձմեռ  պապը բնակվում է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում:

 

Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունից

Անհնար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանց տոնածառի: Դա տոնի պարտադիր անհրաժեշտությունն է: Որտեղի՞ց է ծագել  Ամանորին և Սուրբ Ծնունդին տներում այդ փշատերև ծառերի տեղադրելու ավանդույթը:

Պահպանվել են շատ լեգենդներ, որոնցից յուրաքանչյուրն յուրովի է ներկայացնում Ամանորյա տոնածառի պատմությունը: Ահա դրանցից մի քանիսը.
Ամանորյա գիշերը բոլոր բույսերը գնացել էին Բեթղեհեմ`երկրպագելու մանուկ Հիսուսին: Առաջինը եկել էին արմավենիները, այնուհետև տարաշխարհիկ ծառերը`հաճարենիները, բարդիները, թխկիները, կաղնիները, մագնոլիաները, կեչիները, էվկալիպտները, հսկա կարմիր ծառերը և բարձր մայրիները: Իսկ  հեռավոր ցուրտ հյուսիսից եկել էր փոքրիկ եղևնին, որը այդ վեհասքանչ ծառերի մոտ  շատ համեստ էր: Ծառերն ամեն կերպ փորձում էին թաքցնել եղևնուն Աստվածային Մանուկից:  Բայց հանկարծ երկնքում հրաշք է կատարվում. սկսվում է աստղերի շարժումը: Նրանք սկսում են  ընկնել գետնին, և  մեկը մյուսի վրա ընկնելով, իջնում են  փոքրիկ եղևնու ճյուղերին, մինչև նա չի փայլատակում հարյուրավոր լույսերով: Այդպես եղևնին դառնում է  տոնածառ:

Մեկ այլ լեգենդի համաձայն` հրեշտակները գնացել էին անտառ` տոնածառ ընտրելու: Սկզբում նրանք ուզում էին ընտրել ամենակարող կաղնուն: Բայց հրեշտակներից մեկն ասում է. «Ոչ, մենք չենք կարող ընտրել կաղնուն, քանի որ  այն չափազանց պինդ և չափազանց փխրուն փայտ ունի, բացի այդ, կաղնուց են պատրաստվում գերեզմանների  խաչերը» : Այնուհետև հրեշտակները շարունակում են ճանապարհը և մոտենում  հաճարենուն: Սակայն երկրորդ  հրեշտակը ասում է.« Հաճարենին մենք նույնպես չենք կարող ընտրել, քանի որ աշնանը այն շատ վաղ է թոշնում և արագ  կորցնում իր սաղարթը»: Երբ նրանք մոտենում են  բարդուն, երրորդ հրեշտակն ասում է. «Բարդին նույնպես  հարմար չէ , քանի որ նրա ճյուղերը սովորաբար որպես խարազան են օգտագործում մեղավորներին պատժելիս»: Նույն կերպ մերժվում է  նաև ուռենին, քանի որ չորրորդ  հրեշտակի կարծիքով` գրեթե միշտ լացող ծառը չի կարող ուրախության խորհրդանիշ լինել: Վերջապես հրեշտակները մոտենում են  եղևնուն: Նրա մշտադալար ծածկույթը, վայելչակազմությունը, փշատերևի հաճելի բուրմունքը հիացնում են նրանց:
Այդպես եղևնին դառնում է Սուրբ Ծննդյան ծառը:

Եղևնին անմահության և հավերժ կյանքիվերածննդիանթառամության, առողջության, երկարակեցության, հավատարմության, ազնվության և համբերության  խորհրդանիշ է: Հնուց  մարդիկ հավատում էին, որ եղևնին  պաշտպանում է տունը չար ուժերից: Ձմեռային արևադարձի ժամանակ հին գերմանացիները առաստաղից հատուկ կախում էին եղևնու ճյուղերը, որպեսզի  մաքրեն իրենց տունը: Շուտով եղևնու ճյուղերին փոխարինեցին ամբողջական  ծառերը: Եղևնին արմատից  կախում էին առաստաղից, այն խորհրդանշում էր երկիրն լուսավորող արևը, իսկ ծառի արմատները` ամեն ինչի  հիմքը: Այսպիսով երկրայինը  դառնում է երկնայինի արտացոլումը: Գերմանացի ժողովուրդների մեջ եղել է հնագույն սովորություն` Ամանորին գնալ անտառ, որտեղ նախօրոք ընտրված եղևնին զարդարում էին մոմերով, գունավոր կտորներով, և ամանորյա ծեսը  կատարում էին դրա շուրջը:

Ժամանակի ընթացքում եղևնիները սկսեցին կտրել և բերել տուն, որոնք տեղադրվում էին սեղանի վրա: Ծառին ամրացնում էին մոմեր, խնձորներ, քաղցրավենիքներ:

Գերմանացիների մկրտությունից հետո այդ սովորույթներն ու ծեսերը  ստացան  քրիստոնեական իմաստ, և տներում տեղադրված տոնածառերը դարձան Սուրբ Ծննդյան տոնի Ճրագալույցի  պարտադիր ատրիբուտ:

Այժմ այդպիսի եղևնին կոչվում է Սուրբ Ծննդյան  տոնածառ: Սուրբ Ծննդյան  հանդիսություններում ներգրավված են  ոչ միայն մեծահասակները, այլև ավելի ու ավելի շատ երեխաներ:

Տոնածառը զարդարելու ավանդույթըինչը մենք անում ենք նաև այսօր, սկիզբ է դրել գերմանական հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը: Սուրբ Ծննդյան նախօրեին, տուն վերադառնալիս,  նա հիանում էր երկնքի գեղեցկությամբ: Աստղերը փայլոմ էին նույնիսկ ծառերի ձնառատ ճյուղերի միջից, ասես բոցկլտում էին սաղարթները: Տանը Մարտինը սեղանին է դնում եղևնին, զարդարում մոմերով, իսկ գագաթին` աստղ` ի հիշատակ  Բեթղեհեմյան աստղի: Մարտին Լյութերը գրել է. «Ինչպես հավերժական Աստվածն է  մարմնավորված փոքրիկ երեխայի կերպարում, այնպես էլ մշտադալար եղևնին մտնում է մեր տուն` ավետելու Քրիստոսի Ծննդի ուրախությունը»:

XVIII-XIX  դարերում տոնածառի զարդարման ավանդույթը տարածվեց ոչ միայն Գերմանիայում, այլև` Անգլիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում, Դանիայում, իսկ Պետրոս I-ի օրոք`  նաև Ռուսաստանում: 1699 թվականին առաջին ռուսական   կայսրը ստորագրում է հրամանագիր, ըստ որի մտնում է  նոր տարեգրություն` Քրիստոսի Ծնունդը, իսկ  Նոր տարին պատվիրում է տոնել եվրոպացիների  նման` հունվարի 1-ին: Պետրոս I-ի հրամանագրով Մոսկվայի բոլոր բնակիչներին հանձնարարվել էր տոնել Նոր տարին. գիշերը խարույկ վառել, հրավառություն կազմակերպել, շնորհավորել միմյանց, զարդարել տները փշատերև ծառերով: Պետրոս  I-ի մահից հետո այլևս տներում ամանորյա եղևնիներ  չէին դնում: Միայն պանդոկների տերերն էին իրենց տները դրանցով զարդարում, բայց այս տոնածառերը մնում էին  պանդոկներում կլոր տարին, այստեղից էլ «եղևնիներ-փայտիկներ»`  «елки-палки արտահայտությունը:

Ամանորի տոնակատարությունները և Սուրբ Ծննդյան ծառեր դնելու սովորույթը վերածնվեցին Եկատերինա II-ի օրոք: Իսկ Սուրբ Ծննդյան ծառերի զարդարումը միայն XIX դարի կեսերին: Ենթադրվում է, որ Սանկտ Պետերբուրգում առաջին  տոնածառը դրվել էր այնտեղ  ապրող գերմանացիների կողմից: Այդ սովորույթը այնպես դուր եկավ պետերբուրգցիներին, որ նրանք նույնպես սկսեցին  տոնածառ դնել իրենց տներում: Այստեղից էլ այս ավանդույթը տարածվեց ամբողջ երկրով մեկ:

Անգլիայում, տոնածառ զարդարելու ավանդույթը իր հետ բերեց Վիկտորիա թագուհու ամուսին Ալբերտ Սաքսոնիա-Կորբուրգը 1841թվականին: Գրեթե 10 տարի  անց` ամբողջ Մեծ Բրիտանիան, արքայական ընտանիքի օրինակով, սկսեց զարդարել եղևնին և նրա շուրջը կազմակերպել ընտանեկան հանդիսություններ ու մանկական տոնակատարություններ:

Ամերիկայում տոնածառ դրվեց  նույն ժամանակում, ինչպես  Անգլիայում: Այս սովորույթը տարածվեց նաև գերմանացի արտագաղթողների միջոցով: Պերճաշուք ծառը` զարդարված մոմերով և նվերներով,  կայուն տպավորություն է թողնում գերմանացիների հարևանների վրա: Եվ արդեն բառացիորեն հաջորդ տարի բոլորն ուզում էին ունենալ իրենց տներում նույն ծառերից: Իսկ 1848թ.-ին Նյու-Յորքում հայտնվեց առաջին տոնածառ վաճառողը: Այդպես սկիզբ առավ Ամանորյա շուկան:

 

Հայկական Ամանորի պատմությունից

Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռևս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեզ պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության դեպքում էլ Նոր տարին  Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։Նոր տարվա հայկական անվանումն ինքնին՝ Ամանորը, շատ գեղեցիկ մի առասպել ունի:

Հին առասպելի համաձայն` հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ Նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եվ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել; Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում, ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում: Մեր նախնիները Նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հատուկ բլիթներ էին թխվում. եթե հետաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եվս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, եւ մինչեւ Սուրբ ծնունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել:

 

Леонардо Да Винчи: Тайная вечеря

Биография

Леонардо ди сер Пьеро да Винчи – человек искусства эпохи Возрождения, скульптор, изобретатель, живописец, философ, писатель, ученый, полимат (универсальный человек).

Будущий гений родился в результате любовной связи благородного Пьеро да Винчи и девушки Катерины (Катарины). По социальным нормам того времени брачный союз этих людей был невозможен из-за низкого происхождения матери Леонардо. После рождения первенца ее выдали замуж за гончара, с которым Катерина прожила остаток жизни. Известно, что от мужа она родила четырех дочерей и сына.

Первенец Пьеро да Винчи три года жил вместе с матерью. Отец Леонардо сразу после его рождения женился на богатой представительнице знатного рода, но законная супруга так и не смогла родить ему наследника. Через три года после заключения брака Пьеро забрал сына к себе и занялся его воспитанием. Мачеха Леонардо умерла через 10 лет, пытаясь родить наследника. Пьеро женился вторично, но снова быстро овдовел. Всего у Леонардо было четыре мачехи, а также 12 сводных братьев и сестер по отцовской линии.

 

Тайная вечеря

Тайная вечеря является фреской работы Леонардо Да Винчи, которая представлена в виде сцены последнего ужина Христа в окружении своих учеников. Художник создал ее в 1495-1498 годах в монастыре под названием ”Санта-Мария” находящимся в Милане. Эта работа достаточно традиционно для той эпохи. Она расположена в трапезной монастыря.

Художник начал свою работу в 1495 году, а закончена она была через три года, так как были в процессе работы перерывы. На сегодняшний день известны три копии фрески, которые по предположениям искусствоведов создал помощник художника. Роспись уже успела заслужить почетный статус настоящего веха эпохи Ренессанса благодаря правильно воспроизведенной глубине перспективы, которая смогла изменить вектор направления связанного с развитием живописи на Западе.

По мнению искусствоведов на фреске отчетливо выявляется момент, когда Иисус говорит слова касающиеся того, что кто-то из апостолов окажется его предателем, а также реакция на слова Иисуса каждого его ученика.

Практически все предыдущие произведения художника на данную тему придавали Иуде исключения в виде его расположения за столом отдельно от других учеников, где он располагался напротив их, или же на предшествующих произведениях Иисус был изображен со всеми своими учениками за исключением Иуды.

Отчетливо видно, как Иуда сжимает в руке мешочек маленького размера, скорее всего значение которого гласит о находившемся в нем серебре, которое было получено Иудой за то, что он предал своего наставника, или же изображенного в его руках в виде намека на его ключевую роль среди всех двенадцати учеников, которую он выполняет в качестве самого главного казначея. Он единственный из двенадцати апостолов, который изображен с поставленным на стол локтем. Ноже изображенный в руке Петра вероятнее всего направляет зрителя к сцене происходящей в Гефсиманском саду при задержании Христа.daa65e3322819ab815f889ba2f40a5e8.jpg

Հաշվետվություն 2018-19 առաջին ուս. շրջան

Ես Զմոյան Անին եմ Հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց:

Հուլիսին մասնակցել եմ Սևվանի մուտք ճամբարին։ Սեպտեմբերին մասնակցել եմ Բարձրունքի հաղթահարմանը Արագածում։

Խորացված առարկա ընտրել եմ անգլերենը՝ քանի որ համարում եմ այն կարևոր լեզու, որի իմացությունն ինձ ապագայում պետք կգա: Երկրորդ լեզու ընտրել եմ իսպաներենը: Սեպտեմբերին միացել եմ ավագ դպրոցի ֆոլկ խմբին՝ որպես կիթառահար: Նոյեմբերին Մանկական երկաթուղում մասնակցել եմ համերգի ֆոլկ խմբի հետ։ Մեր խումբը այս ամիսների ընթացքում հասցրել է տալ շատ համերգներ: Երկրորդ լեզուն ընրել եմ Իսպաներենը, Իսպաներենը ամենատարածված լեզուներից է։

Հասարակագիտություն

Ըստ Հայաստանի Հանրապետության Աշխատանքայինն օրեսգրքի 140րդ հոդվածի (Աշխատաժամանակի կրճատ տևողությունը) համաձայն աշխատողը իրավունք ունի աշխատանքից ազարվել օրական երկու ժամ, սակայ շաբաթվա ընթացքում ոչ ավել, քան չորս ժամ, եթե երեխան մինչև յոթ տարեկան է:

 

Հոդված 140. Աշխատաժամանակի կրճատ տևողությունը

  1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`

1) մինչև յոթ տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ.
2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ.

 

English

I know Annie for many years. There were hard days. At one word she’s high functional sociopath-stubborn. If you argue with her, you’ll lose because she’s always right. Sometimes, when she plays guitar she gets mad. It’s not that east how it look like. Annie is really good actress. That’s why she has a lot of friends.

 

Altruism

Altruism is risking yourself for someone you know or don’t. People who would save your life or would give you something you need even if he needs it too are altruists.
I can’t call myself altruistic. Of course, I would give my life to my family or best friend even if we’re not at good relationships but also I’m thinking of myself too. Some say that egoism is really bad but it’s not. Only stupid people would set themselves on fire in every situation.

 

nagging – complaining all the time
to focus – to concentrate
exotic – not local
deed – somethig you know

Թարգմանություն

Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկայնպէս արասջիք եւ դուքնոցա:  

                                                                                                                              (ՂուկասԶ, 31)
կամիք              — կամենում եք
արասցեն         — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք         — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.
Ինչպես որ վարվեք մարդկանց հետայդպես էլ ձեզ հետ կվարվեն։

ԺԲ)  Մարդ բարիի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիսեւմարդ չարի չար  գանձուց սրտի իւրոյ հանէ զ չարիս:      

                                                                                                                      (Մատթէոս  ԺԲ,   35)
ի բարի գանձուց սրտի իւրոյ         — իր սրտի բարի գանձերից
զբարիս                                              —  բարիքը, բարի բաները

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.
հանէզչարիսմարդ բարիմարդ չարի չար գանձից սրտի իւրոյ։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ (Գրաբար տեքստի եւ-ն աշխարհաբար նախադասության մեջ ի՞նչ բառով արտահայտեցիր։) Կարելի՞ է այս ասույթից այսպիսի հետևություն անել.

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում։

ԺԳ)   Ոչ ինչ արտաքուստ ի մարդ մտեալ` եթէ կարիցէ պղծել զնաայլ որ ելանէ ի նմանէայն էոր պղծէ զմարդն։    

                                                                                                                              (Մարկոս Է,
արտաքուստ   — դրսից
ոչ ինչ               — չկա ինչ-որ բան, չկա մի բան
ի մարդ            — մարդու մեջ
մտեալ             — մտած, մտել (է), մտնելով
կարիցէ           — կարողանա, կկարողանա, պիտի կարողանա

Չկա մի բան, որ դրսից մարդու մեջ մտնելով կարողանա պղծել նրան, այլ ինչ-որ դուրս է գալիս նրա միջից պղծում է մարդուն:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զմարդն, , զնաի նմանէ։
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 ԺԴ)  Եթէ ունիցիք հաւատս քան զհատն մանանխոյասասջիքլերինս այսմիկփոխեաց աստի անդրեւ փոխեսցիեւ ոչ ինչանհնարին լինիցի ձեզ։

                                                                                                                    (Մատթէոս    ԺԷ, 19)

ունիցիք                                — ունենաք, կունենաք, պիտի ունենաք
քան  զհատն մանանխոյ   — մանանեխի հատիկի չափ
ասասջիք                             —  ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք
լերինս այսմիկ                    —  այս լեռանը
փոխեաց                             — փոխվիր, տեղափոխվիր
աստի                                   — այստեղից
անդր                                    — այնտեղ
փոխեսցի                             —  տեղափոխվի, կտեղափոխվի, պիտի   տեղափոխվի,

Եթե ունենաք հավատք մանանեխի հատիկի չափ՝ ասեք այս լեռանը, թող տեղափոխվի այստեղից այնտեղ և կտեղափոխվի. և ոչինչ ձեզ համար անհնարին չի լինի:

տեղափոխվելու է

լինիցի                                  —  լինի, կլինի, պիտի լինի

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:
Հայտնի ո՞ր ասույթի հետ կհամեմատես։

 

ԺԵ Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի.  եւ որխոնարհեցուցանէ զանձնբարձրասցի։  

                                                                                                                         (Ղուկաս   ԺԴ,  11)

ամենայն                     — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով
բարձրացուցանէ         — բարձրացնում է
խոնարհեսցի               — խոնարհվի, կխոնարհվի,  պիտի խոնարհվի, խոնարհվելու է

Յուրաքանչյուը, ով բարձրացնում է իր անձը կխոնարհվի, և ով խոնարհում է իր անձը կբարձարացնի իրեն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զանձնխոնարհեցուցանէբարձրացուցանէ:
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։

 

Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Երբ որ չոր ծառը կանաի, անխելքն ել կկանաչի

Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Լավ ծաղկի վրա մեղուն շատ կլինի

Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Կնոջ քադած տունը աստված էլ չի կարող կառուցել

Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Փողը մարդուն տանում է երկիք, մեկեկ այտեղից ներքև է քցում

Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Գործի շատը քիչ խոսողը կանի

Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Մարդ իր կծուն ավելի լավ է ուտում, քա ուրիծի քաղցրը

Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Սայլը ճռռալու փոխարեն սայլվորն է ճռռում

Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Սեխի լավը աղվեսն է ուտում

Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Արհեստաոորը մինչև կեսօր սոված կմնա

Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Հացիդ մեկը կեր, մյուսը՝ բաղանիր

Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
Սև չամիչը խանի գրպաում կլինի

 

  1. Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ: 

1.Ձմեռն անցավ, անձրևները անցան գնացին հեռացան: Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, լսվեց մեր երկրում տատրակի ձայնը: Թզենին արձակեց իր բողբոջները, ծաղիկների տունկերի արձակեցին իրենց բույրերը:  Արի եկ, ի՛մ մերձավոր, ի՛մ գեղեցիկ, ի՛մ աղավնի, արի և դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը. քանի որ քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ:

2. Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն: Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն: Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

2.Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասաց.— Ո՛վ որդիներ, մեր այգում բազում գանձ ունեմ պահած, իսկ տեղը ձեզ ցույց չեմ տա, այլ նա ով կաշխատի և խորը կփորի կգտնի գանձը: Եվ հոր մահից հետո, որդիները սկսեցին աշխատել մեծ ջանասիրությամբ և խորը փորել, եւ ա, և ամեն մեկը ձգտում էր գտնել իր գանձը:Այգին սկսեց աճել և զորանալ և բազում պտուղներ տալ որպես գանձ:

Կոմիտաս

Մի դրվագ Կոմիտասի կյանքից

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:

Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
— Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
— Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
— Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
— Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
— Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
— Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:

Գրականություն

Վիլյամ Սարոյան, 5 հասուն տանձ

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Ուստիեւ, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել եւ գիտեի, որ ուզում եմ: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել եւ ունենալ եւ ձեւը գտա:

Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, եւ ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:

Արկածախնդրություն էր սա: Նաեւ`արվեստ, նաեւ`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձեւ էր առնում: Սա գողություն չի, ասացի:

Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտեւեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տեւի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տեւեր առհավետ:

Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերեւս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին եւ ուտելու եւ ճյուղերից պոկվելու պատրաստ: Արեւը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:

Տերեւների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արեւից, եւ ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, եւ դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրեւ ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, եւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձեւեր, տարօրինակ, հուզիչ եւ հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, եւ երկրից ու արեւից անջատ, ինչը որ տխմարություն էր:

Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերեւաթափից հետո: Տեսել էի տերեւների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երեւման ճնշման տակ:

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:

Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու եւ ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու եւ անմահացնելու համար:

Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:

Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցին, տկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:

Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:

Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով: Հետեւաբար, նրանք իմն էին:

Նաեւ այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:

Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:

Չէի կարող հասնել նրանց, եւ ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:

Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Սակայն խոսքով միանգամայն անբացատրելի: Չէի դադարում մտածելուց, որ ինձ պիտի հարցաքննեին, եւ ես բացատրելու բառեր պիտի չգտնեի: Միայն գիտեի, որ գիտեի:

Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրի, անշուշտ բազում այլք եւս կային, սակայն հինգ հատը զատեցի, նրանք, որ ամենից շատ էին պատրաստ: Մեկը կերա: Չորսը տասը րոպե ուշացումով դասարան տարա` դրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելով: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց հասուն տանձերը ցույց տվեցի:

Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեց, եւ հասկացա, որ ինձ գողի տեղ են դնում, ինչը որ թե շփոթեցուցիչ էր, թե վիրավորական, ասելու ոչինչ չունեի, քանի որ տանձերն ունեի: Նրանք ինքնին փաստ էին եւ արդարացում, ու շլմորել էի, քանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էին: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել եւ ուսուցչուհի էր:

Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասաց: Միայն հասկացա, որ զայրացած էր եւ համամիտ էր, թե հարկ էր, որ պատժվեի: Մանրամասները աղոտել են, սակայն հիշում եմ դպրոցի գրասենյակում, ինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելս, սպասելով մեր տնօրենին` պարոն Փոլարդին:

Տանձերն իր գրասեղանի վրա էին, անշուշտ, լոկ փաստ: Տրտմակերպ էին նրանք, եւ ես սարսեցի:

Այլեւս բան չկար, եւ ուրեմն մի տանձը կերա: Քաղցր էր, ավելի քաղցր, քան նախորդը, որ կերել էի ծառի մոտ: Միջուկը մնաց ափիս մեջ, այնտեղ մոլեգին տրորվելով: Չկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածել` տանձի միջուկն ո՞ւմ է պետք, այ հիմար եւ այլն: Միջուկը պետք է նետվեր, բայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:

Միջուկն էլ կերա, ափիս մեջ մի քանի կուտ մնաց: Դրանք էլ գրպանս դրի, մտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:

Մի տանձը հետեւեց մյուսին, քանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուց: Հակագեղագիտական փորձարկություն էր, քանի որ բերկրանք չէի զգում:

Պարոն Փոլարդը վերջապես եկավ: Նրա հայտնությունն ասես կործանման գալուստն էր, եւ երբ նա հազաց, կարծես թե ողջ աշխարհը ցնցվեց: Հազաց անթիվ անգամ, բազում անգամ խստամբեր նայեց ինձ, եւ այնուհետեւ ասաց. «Իմացա, որ տանձեր ես գողացել: Ո՞ւր են»:

Կարծեցի, թե տանձ էր ուզում, եւ այդ պատճառով շատ ամաչեցի, որովհետեւ իրեն տալու ոչինչ չունեի, բայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավ, թե ես ամաչում էի գող լինելուս համար:

Հետո իմացա, որ պիտի պատժվեմ, քանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:

Տհաճ էր նրան ասել, որ գողացել էի, քանի որ չէի գողացել: Ես տանձերը տեսել էի դեռեւս տանձ չեղած: Տեսել էի ծառի մերկ ճյուղերը: Տեսել էի տերեւներն ու բողբոջները, եւ շարունակել էի տեսնել մինչեւ նրանց պատրաստ լինելը: Հասունները ինձ էին պատկանում:

— Կերա նրանց,- ասացի:

Ափսոս, որ չկարողացա նրան ասել, որ տանձերը չէի գողացել, քանի որ ես ստեղծել էի նրանց, բայց կարողացա ասել այն, ինչ մյուսներն էին ակնկալում:

— Կերա՞ր տանձերը,- ասաց նա, եւ ինձ թվաց, որ բարկացած էր:

Այդուհանդերձ ասացի.

— Այո, պարոն:

— Քանի հատ,- ասաց նա:

— Չորս,- ասացի:

— Չորս տանձ գողացար,- ասաց նա,- հետո կե՞րար:

— Ոչ, պարոն,- ասացի,- հինգ հատ: Մեկը ծառի մոտ կերա:

Ամեն բան խճճվեց, եւ ես հասկացա, որ չեմ կարող տակից դուրս գալ: Ունակ չէի մտաբերելու ինքնուրույն որեւէ խոսք, եւ կարողացածս միայն այն էր, որ հարցերին պատասխանում էի այնպես, որ ինձ պատժելն արդարանար, եւ նա ինձ պատժեց:

Կաշվե փոկով լավ մտրակեց ինձ, ու ես սաստիկ լաց եղա: Այնքան էլ չէր ցավեցնում, որքան լացիցս կարող էր թվալ, սակայն հարկ էր՝ արտասվեի, քանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվում, որ որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնում, թե ինչու էի պոկել այդ հինգ տանձերը, եւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարել, մինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնել, թե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվել, կամ դրա նման մի բան:

Գիտեմ, որ օրիորդ Լարքինը մահացած է, սակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, որովհետեւ իր համար եմ գրում, եւ հիմա ասում եմ, որ չգողացա տանձերը, ես արարեցի նրանց, եւ չորսը դասարան տարա, քանի որ գեղեցիկ էին, եւ ուզում էի, որ մյուսներն էլ տեսնեին, այնպես, ինչպես ես էի տեսնում: Ոչ մի քինախնդրություն, պարոն Փոլարդ, բայց մտածեցի, թե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:

 

 

Լեզվական առաջադրանք:
Բառարանի օգնությամբ գտիր

մոգոնել-Հնարել, ստեղծել
խստամբեր – դաժան, անագորույն
խորշել –
զզվել, գարշել
անհետել –
անհետանալ
մտորել –
մտածել
ձաղկել – ծեծել, խարազանել
պատսպարել – 
պարփակել, պաշպանել
փափագել – 
ցանկանալ, տենչալ
հորջորջել – 
անվանել, կոչել
շլմորել – 
մոլորվել, շշմել
մոլեգին – 
կատաղի, անզսպելի
քինախնդրությու
ն  – վերաբերմունք
բառերի բացատրությունը և գրիր նրանց հոմանիշ երկուական բառ:

 

 

Վիլյամ ՍարոյանԻ «Հայ մուկը»

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:
Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:
Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:
Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրեհնց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետանալու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տևելու համար:
Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:
Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:
Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:
Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:
Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:
Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:
Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:
Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:
Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:
Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:
Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:
Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:
Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:
Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:
Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:
Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:
Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:
Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:
Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:
Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:
Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:
Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:
Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:
Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:
Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:
Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:
Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:
Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:
Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:
Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:
Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:
Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:
Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:
Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:
Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:
Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:
Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:
Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:
Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:
Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:
Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:
Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:
Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:
Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:
Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:
Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:
Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:
Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:
Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:
Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

 

Հայոց դիցարան

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը,  Անահիտը՝ մայրության , պտղաբերության մայր դիցուհին, Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը ։ Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին։
Հայոց դիցարանի  դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը,  ողջախոհության և պատերազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանի, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։
Արեգակի, լույսի, մաքրության ու արդարության աստվածը Միհրն է։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։  Միհրին  է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։
Դպրության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։
Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների,  ճամփորդների հովանավորը, նրանց օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանոր, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ։
Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է։

 

Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը… Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:

 

 

Մովսես Խորենացի. «Հայկ և Բել» վիպերգը

Այս Հայկը… վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն…
Իսկ ինքը… մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայերեն՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։ Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին։
…Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի։
— Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր,— ասում է,— սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդվելով, խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակվելու։
Հայկը Բելի պատգամավորներին ետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։
Ապա Տիտանյան Բելը զորք է հավաքում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս, հասնում է հյուսիս՝ Արարադ երկիրը, Կադմոսի տան մոտ։ Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ, իրենից առաջ արագավազ սուրհանդակներ ուղարկելով։
— Գիտցած եղիր,— ասում է,— ով մեծդ դյացազունների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա անմահ քաջերով և երկնագեղ հասակով կռվող հսկաների հետ։ Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը, փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես։
Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.
— Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած Կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։
Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում։ Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա ու ամբոխի միջև։ Նա կրում էր նշաններ ունեցող վերջերով երկաթե գլխանոց, թիկունքի և կրծքի վրա պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որի ձախ կողմից կախված Էր երկսայրի սուրը։ Իր աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում գտնվում էին ընտիր զորականներ։ Հայկը, տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց, կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորում է մոտավորապես՝ եռանկյունի ձևով և հանդարտ առաջ է շարժվում։
Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ, սրի բերանի հանդիպելով, թավալվում, ընկնում էին գետին, իսկ ճակատամարտը երկու կողմից էլ անլուծելի էր մնում: Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և ետ–ետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։
…Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

 

Վիլյամ Սարոյան. «Ընկերների մեղքով»

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ֊որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։ Ուր էլ լինի՝ ակնոցը քթի վրա է, պորտֆելը՝ ձեռքին և դեռ այդ ամենի հետ էլ տափակաթաթ է։ Ճիշտ է նաև այն, որ նա սովորել է համալսարանում և այժմ մեծ հեղինակություն է վայելում քաղաքական գործիչների ու առևտրական միջնորդների շրջանում։ Ես այդ ինքնակոչ խաբեբայի դեմ ոչինչ չունեմ և ցանկանում եմ, որ բախտը ժպտա նրան մյուս անգամ։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, նրանց մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է անչափ շատ լինեն՝ նկատի ունենալով Մեքսիկայից, Հավայան կղզիներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից և շատ այյլ վայրերից իմ հասցեով ուղարկված այն կանանց նամակները, որոնց, ինչպես ենթադրում եմ, զվարճացրել են նրանք։

Այսպես, ուրեմն, ես սովորում էի Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Սակայն, եթե ավելի ստույգ ասեմ, այն ամենևին էլ միջնակարգ դպրոց չէր, քանի որ ուներ միայն դասական դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանները և պաշտոնապես կոչվում էր Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։ Այդպես կոչվում էր, իհարկե, Լոնգֆելո Հենրի Ուոդսուորթի[1] պատվին, չնայած դրանով ոչ֊ոք առանձնապես չէր հպարտանում։

Եթե այնտեղ սովորելու ընթացքում հիմնադրած չլինեի մի նոր դպրոց՝ իր բոլոր ուղղություններով ու կարգապահության կանոններով, մտքովս երբեք էլ չէր անցնի հուսալ, թե ինձ հետ ծանոթ լինելու պատվին արժանացածներից գոնե մի քանիսը իրենց ուսերի վրա կվերցնեն իմ մասին գրելու հոգսը։

Հին աշխարհի պատմության դասին էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա հիացնելու և զարմացնելու համադասարանցիներիս, իհարկե, նաև հասկացնելու, որ իրենց հետ սովորում է հիրավի ինքնատիպ մտածողություն ունեցող մի անձնավորություն։ Դա պատահեց առաջին օրը և հենց առաջին դասին։ Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագուն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

Դասարանին բաժանեցին հին աշխարհի պատմության դասագրքերը, և միսս Շենսթոունն ասաց, որ առաջին դասի համար բացենք 192 էջը։

Ես ինձ թույլ տվեցի դիտողություն անել, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը։

Նա պահանջեց, որ ասեմ իմ անունը, մինչդեռ ես մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ասացի․

― Ուիլյամ Սարոյան։

― Այսպես ուրեմն, Ուիլյամ Սարոյան, ― ասաց միսս Շենսթոուն, ― ես կասեի՝ միստր Ուիլյամ Սարոյան, պարզապես փակիր բերանդ և թույլ տուր ինձ շարունակել հին աշխարհի պատմության դասը այս դասարանում։

Ա՛յ քեզ հարված։

192 էջի վրա, հիմա էլ հստակորեն հիշում եմ, կար շատ սովորական ու հասարակ երկու քարերի լուսանկար, որոնք ինչպես ասաց միսս Շենսթոուն, կոչվում են Սթոունհենջ։ Հետո ասաց, որ այդ քարերը քսան հազար տարեկան են։

Հենց այդ պահին էր, որ հիմք դրվեց իմ նոր դպրոցին՝ իր բոլոր ուղղություններով և կարգապահության կանոններով։

― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։

Սա արդեն նորություն էր հին դպրոցում, այն դպրոցում, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել։ Ամբողջ դասարանը հավանություն տվեց իմ նորարարությանը։ Համադասարանցիներս իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Այն, ինչ կատարվեց, կնկարագրեմ շատ հակիրճ։ Դա մի իսկական ցույց էր։ Բանն այն էր, որ ոչ միսս Շենսթոուն, և ոչ էլ դպրոցի դիրեկտորը՝ միստր Մոնսոնը, չէին կարող այդ տիպի հիմնավորված հարցերից որևէ մեկին քիչ թե շատ բավարար պատասխան տալ, քանի որ նրանք (ինչպես և բոլոր մյուս ուսուցիչները), միշտ, իբրև անառարկելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ տալիս էին դասագրքերը։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։

Հետագա իրադարձություններին չսպասելով, որոշեցի դեպքի մասին հայտնել հենց իրեն՝ միստր Մոնսունին։ Բայց հայտնելուց հետո պարզապես քարացա՝ տեսնելով, որ նրա ողջ համակրանքը միսս Շենսթոունի կողմն է։ Իսկ ինձ վրա մի արհամարհական հայացք էր ձգել։

― Նա ասաց, որ քարերը քսան հազար տարեկան են, ― ասացի, ― իսկ ես միայն հարցրեցի․ «Որտեղի՞ց գիտեք»։ Ես նկատի չունեի, թե դրանք քսան հազար տարեկան չեն։ Պարզապես ցանկանում էի իմանալ, թե հնարավոր չէ՞, որ դրանք ավելի հին լինեն, ասենք՝ երեսուն հազար տարեկան։ Քանի՞ տարեկան է երկրագունդը։ Մի քանի միլիոն, ճի՞շտ է։ Դե, եթե գրքում գրված է, թե այդ քարերը քսան հազար տարեկան են, ապա ինչ֊որ մեկն էլ պետք է կարողանա ասել, թե այդ թվերը որտեղից են հայտնվել գրքում։ Սա Էմերսոնի[2] դպրոցը չէ։ Սա Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգն է։ Ես եկել եմ այստեղ սովորելու։ Չէ՞ որ չի կարելի պատժել այն բանի համար, որ ցանկանում ես սովորել։

― Հապա, խնդրեմ, նորից ասա անունդ, ― ասաց միստր Մոնսունը։

― Ուիլյամ Սարոյան, ― ասացի ես համեստորեն՝ ջանալով որքան կարող էի, թեև, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէր։

― Իսկ դու․․․, ― ասաց միստր Մոնսոնը։

― Տասնմեկ, ― ասացի ես։

― Ոչ, տարիքդ նկատի չունեմ։

― Հարյուր երեք ֆունտ։

― Ոչ, ո՜չ։

― Բողոքական։

― Ինձ հետաքրքրում է, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում քո անունը։

― Ասում են, թե նշանակում է լուսավոր։

― Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։

― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։

― Հենց այդպես էլ կարծում էի, ― ասաց դիրեկտորը։

― Հենց այդպես էլ ի՞նչ էիք կարծում։

― Այն, որ հայից բացի ոչ֊ոք այդպիսի հարց չէր տա։

― Որտեղի՞ց գիտեք, ― ասացի ես՝ կրկին ցուցադրելով նոր դպրոցի կանոնները։

― Դեռևս ոչ ոք այդպիսի հարց չի տվել, ― ասաց նա։ ― Այդ պատասխանը բավարարո՞ւմ է քեզ։

― Միայն մասամբ, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, որ եթե ես չտայի այդ հարցը, որիշ ոչ ոք չէր հարցնի նույնը։

― Այն բազում տարիների ընթացքում, որ աշխատել եմ Կալիֆորնիա նահանգի հանրակրթական սիստեմում, ― ասաց միստր Մոնսունը, ― ոչ ոք և ոչ մի անգամ այդպիսի հարց չի տվել։

― Այո, ― անմիջապես պատասխանեցի ես, ― և այն բազում տարիների ընթացքում, նախքան Նյուտոնը կցանկանար պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ խնձորը ծառից ընկնում է գետին, ոչ ոք չի ցանկացել պարզել, թե ինչու է այն ընկնում։

Այդ ժամանակ ես հավատացած էի, որ օրերից մի օր միստր Մոնսունը կշարադրի իմ բանավեճի մասին, որովհետև ոչ մի հիմք չունեի կարծելու, թե նա չի կարողանում գրել կամ էլ չի գիտակցում, որ վայելում է այն մարդու ներկայությունը, ում մասին վերհուշ գրելը պարզապես իր բարոյական պարտքն է։

Բայց իրողությունն այն է, որ այդ մարդը այդպես էլ ոչ մի տող չգրեց իմ մասին։

Ես հոյակապ էի։

Իմ մեղքը չէ, որ ուրիշ ոչ ոք այդպիսին չէր։

Միստր Մոնսոնը հավանաբար նպատակահարմար չհամարեց շարունակել բանավեճը։ Նա միայն նստել ու իր կոշիկներին էր նայում։

― Դե, ի՞նչ կասեք, ― ասացի ես։

― Այսպես ուրեմն, ― խեղճացած ձայնով ասաց նա։ ― Ես երևի ստիպված լինեմ մի լավ ծեծ տալ քեզ։ Դե, ի՞նչ կասեք։

― Ինչի՞ համար։

Ես անմիջապես ոտքի ցատկեցի՝ հայացքս չկտրելով սղագրուհուց, որի սեղանը հենց դռան մոտ էր։ Սղագրուհին անչափ գեղեցիկ աղջիկ էր, և ես ցանկանում էի հնարավորին չափ հաճելի տպավորություն ստեղծել իմ մասին, թեև չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ հույսեր էի փայփայում այն ժամանակ։

― Միսս Սլայֆո, ― ասաց միստր Մոնսունը։ Դա հենց այն էր, ինչ ցանկանում էի լսել, և մինչ միսս Սլայֆոն կկարողանար փակել իմ ճանապարհը, ես արդեն դռան մոտ էի, մի ակնթարթ հետո՝ միջանցքում և քիչ անց՝ համարյա դպրոցի հրապարակի կենտրոնում։

Նոր դպրոցի կարգապահության կանոնները մեկ անգամ ևս փորձության ենթարկվեցին և կրկին արդարացվեցին։

Ես տուն վերադարձա և տեսա քեռի Ալեքսանդրին, որը հյուրասենյակում սուրճ էր խմում։ Քեռի Ալեքսանդրը մեզ տեսնելու համար եկել էր Հարավային Կալիֆորնիայից։ Նա սովորում էր այնտեղ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նրան պատմեցի ողջ իրողությունը։ Նա ինձ անխոս տարավ դեպի իր «Ապպերսոն» կոչվող մեքենան, և միասին ուղևորվեցինք Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։

― Դու ամեն ինչ պատմեցիր այնպես, ինչպես եղե՞լ էր, ― հարցրեց քեռի Ալեքսանդրը ճանապարհին։

― Այո, հենց այդ էր ողջ իրողությունը։

― Շատ լավ, ― ասաց նա։ ― Սպասիր մեքենայի մեջ։

Ես չգիտեմ, թե իրար հետ ինչի մասին խոսեցին քեռի Ալեքսանդրն ու միստր Մոնսունը, միայն թե մի քանի րոպե անց դուրս եկավ միսս Սլայֆոն, մոտեցավ մեքենային և ասաց․

― Քո քեռին, միստր Մոնսունը և միսս Շենսթոուն կցանկանային տեսնել քեզ դիրեկտորի ընդունարանում։

Երբ ներս մտա, քեռիս ասաց․

― Կան մարդիկ, որոնք գիտեն ամբողջ աշխարհում և երկրի վրա գտնվող տարբեր առարկաների մոտավոր տարիքը որոշելու շատ եղանակներ։ Թե ովքեր են այդ մարդիկ և ինչպես են նրանք կատարում իրենց հաշվարկները, միստր Մոնսունը տեղյակ չէ։ Միսս Շենսթոուն նույնպես չգիտի և խոստացել է զբաղվել այդ հարցով։ Ինչ վերաբերում է քեզ, ապա դու իրավունք ունես հարցնելու՝ ինչի մասին որ կամենում ես, միայն թե՝ ձայնի ավելի հանգիստ ու քաղաքավարի տոնով։

Հետո շրջվեց դեպի դիրեկտորը։

― Ես չե՞մ խախտում մեր միջև եղած պայմանավորվածությունը։

― Ամենևի՛ն, ― ասաց դիրեկտորը։

― Այն միտքը, թե միայն հա՛յը կարող է այդպիսի հարց տալ, ― շարունակեց քեռի Ալեքսանդրը, ― միստր Մոնսունն արտահայտել է խորի՜ն ակնածանքով։ Հուսով եմ, որ այդպե՞ս է, միստր Մոնսուն։

― Այո՛, ― ասաց միստր Մոնսունը, ― մի քաղաքում, որտեղ ապրում են տասից֊տասնհինգ հազար հայեր, հազիվ թե կարողանայի․․․

― Այո, պա՛րզ է, որ խորի՜ն ակնածանքով, ― ասաց քեռի Ալեքսանդրը։

Հետո դիմեց ինձ։

― Այսօր կարող ես չմասնակցել պարապմունքներին և գնալ, ուր որ ցանկանաս, բայց վաղը կմտնես դասարան այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Հուսով եմ, սա է՞լ է համապատասխանում մեր միջև եղած պայմանավորվածությանը, ― ասաց դիրեկտորին։

― Ես կցանկանայի հետաքրքրվել, թե արդյոք նրա համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե փոխադրվեր Հոթորնի[3] անվան դպրոցը, ― հարցրեց միստր Մոնսունը։ Բայց իմ քեռին անմիջապես պատասխանեց․

― Նա ապրում է այս թաղամասում։ Նրա ընկերները հաճախում են այս դպրոցը։ Ես անձա՛մբ կհետևեմ, որ նա մեծ հաջողությունների հասնի ձեզ մոտ։

― Մենք բոլո՛րս կհետևենք, ― ասաց դիրեկտորը։

Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։ Իմ իրավունքները պաշտպանելու համար ծաղրի էին ենթարկվել մյուսները․ դժվար թե կարող էր այս հանգամանքը հաճելի լինել ինձ։

Եվ իսկապես, որտեղից֊որտեղ հայտնվում է այդ մարդը, այդ սքանչելի մարդը՝ իմ քեռին, ոտք դնում դպրոց, իրեն իրավունք վերապահում նսեմացնելու, կարգադրելու և սպառնալու ուսուցչուհուն և հենց իրեն՝ դիրեկտորին, իսկ նրանք, փոխանակ դիմադրելու, խոնարհաբար թույլ են տալիս նրան հեռանալ հաղթանակած։ Բայց չէ՞ որ հաղթանակ տանելու համար չէր, որ նրան պատմեցի ողջ իրողությունը։

Հաջորդ օրը ներկայացա միստր Մոնսունին, որը, ինձ տեսնելուն պես, ցանկացավ փակել աչքերն ու խորը քուն մտնել։

― Ես եկել եմ ներողություն խնդրելու, ― ասացի ես, ― և ոչ մի առանձնահատուկ վերաբերմունքի կարիք չունեմ։

― Քեզնից միայն պահանջվում է, որ ավելի քաղաքավարի ձևով տաս քո հարցերը, ― ասաց նա։ ― Այժմ կարող ես գնալ։

Իսկ աչքերը, իհարկե, նա չցանկացավ բացել։

Այնտեղից ուղղվեցի դեպի հին աշխարհի պատմության դասարան։ Միսս Շենսթոուն նստած էր սեղանի առջև և, ինչպես երևում էր, խիստ զբաղված էր ինչ֊որ գործերով։

― Ցավում եմ, որ այդքան տհաճություններ պատճառեցի ձեզ, ― ասացի նրան։ ― Այլևս չեմ անի։

Մի պահ ինձ թվաց, թե նա պատրաստվում էր նորից նետվել ինձ վրա, բայց մյուս ակնթարթին կարծես լրիվ խաղաղվեց և, աչքերը թղթից չկտրելով, շատ չոր ձայնով ասաց․

― Նրանք հաշվարկներ կատարելու ինչ֊որ ձև ունեն։ Այժմ կարող ես գնալ։

Ես լիովին համոզված էի, որ օրերից մի օր և՛ դիրեկտորը, և՛ ուսուցչուհին վեր կհիշեն, թե որքան վեհանձնորեն էի ես ինձ դրսևորել այդ չարաբաստիկ պատմության մեջ, բայց, ինչպես ասացի, նրանք ոչ մի տող էլ չեն գրել, ուստի ես ստիպված եղա այդ անելու։

Բարեբախտաբար, միսս Շենսթոուն այդ դեպքից հետո Լոնգֆելոյի դպրոցում դասավանդեց ընդամենը չորս օր և այդ ընթացքում գոնե մի անգամ չփորձեց ինձ նայել կամ էլ որևէ հարցով դիմել ինձ։ Նա նույնիսկ վերջ տվեց ներկա֊բացակա անելուն՝ վախենալով, որ իմ ազգանունը կարդալու ժամանակ ես անպայման ինչ֊որ բան կունենամ ասելու։

Այնուհետև բազում ուսուցիչներ իրար փոխարինեցին հին աշխարհի պատմությունը դասավանդելու համար, բայց, քանի որ այդ ժամանակ նոր դպրոցը վերջնականապես հաստատել էր իր տեղը Լոնգֆելոյի միջնակարգում, ուստի բոլորն էլ անխտիր դիմանալով մեկ օր, ամենաշատը՝ մեկ շաբաթ, ցանկանում էին հնարավորին չափ շուտ և ընդմիշտ հեռանալ մեզնից։

Միստր Մոնսունը բազմիցս ելույթներ ունեցավ համադպրոցական ժողովներում՝ խոսելով պատշաճ շարժուձևերի և ընդհանրապես կարգ ու կանոնի մասին, բայց նրա խորհուրդներն այդպես էլ մնում էին օդում կախված։ Մի ամիս հետո նա նույնպես հեռացավ դպրոցից, և նրան փոխարինեց մի մարդ, որը որպես կապիտան իր քաջագործություններով մեծ հռչակ էր վայելել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ոմանք հույս ունեին, թե այս մարդը պետք է կարողանար շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել հին դպրոցը։ Սկզբում նա գործի դրեց բիրտ ուժի մեթոդը՝անձամբ օրական ծեծելով ավելի քան երեսուն տղաների, հետո փորձեց համոզման մեթոդը՝ դպրոցի հրապարակում բարեկամաբար զրուցելով ու քայլելով ամենավատ տղաների հետ, և նման շատ այլ բաներ։ Բայց այդ մեթոդներից ոչ մեկն իրեն չարդարացրեց, և առաջին կիսամյակից հետո նա նույնպես լքեց մեղ և գնաց աշխատելու գյուղական մի փոքր դպրոցում, որն ուներ ընդամենը քառասուն, թե հիսուն սովորող։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես փոխադրվեցի տեխնիկական թեքումով միջնակարգ դպրոց՝ մեքենագրել սովորելու։

 

 

 

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

 

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Հայոց լեզու

1.Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով կազմել նոր բառեր.

մշակ   – մաշկ

ափսե  – փեսա

սրահ  – հարս

ժանր  – նժար

վիճակ  – կավիճ

ագռավ   – վագռ

վտակ   – կտավ

մկրատ   – մտրակ

պարկ   – կարպ

վկա   – կավ

 

2.Շարքում առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան: Վերականգնեք անհնչյունափոխ ձևերը:

Մամռապատ – մամուռ,  հնչերանգ – հնչյուն, օրինավոր – օրենք, գունանկար – գույն, մթնշաղ – մութ, սրտատրոփ – սիրտ, հունական – հույն, բրդատու – բուրդ, իջնել – էջ, զուգապար – զույգ, կիսադեմ – կես, ջրային – ջուր, ընձուղտ – ինձ

 

արիակամ, լծկան, մայրաբար, համբուրել, չարագույժ, բուժակ, սրընթաց, մեղմօրոր, օրրան, զինվոր, դրամատուն, արևածաղիկ:

 

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա

   -ակ վերջածանցը:

Մահակ, սոխակ, գնդակ,բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:

 

— որդ վերջածանցը:

Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:

 

-ուկ վերջածանցը:

Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:

 

-գին վերջածանցը:

Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:

 

-եղ վերջածանցը:

Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ, տունուտեղ:

 

 

Որտեղ անհրաժեշտ է, գրիր կրկնակ տառ.

1)   տզզալ, կտտանք, ծաղկափթթիթ, լուսատտիկ

2)   ուղղամիտ, ծառուղի, ա-ահայր, ընդդիմանալ

3)   Հելլադա, Աքիլլես, Հոլլանդիա, Վիեննա

4)   ֆիննական, խշշալ, հովվերգություն, բալլադ

5)   իննսունական, բու-այական, բնօրրան, մրրկահավ

6)   ճռճռռալ, միատարր, վշտալլուկ, այբբենական

 

 

 

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթախված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ըմբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը: Ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

 

 

Որ  բառերում անհրաժեշտ է,  գրիր  յ:

1. Իսրաել, Կարոի, միություն, կրիա

2. հաելի, Ռաֆայել, գայիսոն, նյարդ

3. բամյա, վերարկուի, ծիածան, երգեի

4. միմյանց, օվկիանոս,  միլիարդ, ժանյակ

 

Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալ(կարմիր), բուք(բորան), դեփ(դեղին), կողք(կողքի)

վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)

գիշեր(ցերեկ), ոչ(ոք), ստեպ(ստեպ), տուն(թանգարան)

ժամ(պատարագ), գնացող(եկող), պատեհ(անպատեհ), առոք(փառոք)

Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալկարմիր), բուք-բորան), դեփ-դեղին), կողքկողքի

վերև-ներքև), դեմդիմաց), դեսից-դենից), մանրմունր)

գիշեր-ցերեկ), ոչ-ոք), ստեպստեպ), տուն-թանգարան)

ժամ-պատարագ), գնացող-եկող), պատեհ-անպատեհ), առոք-փառոք)

 

 

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. Խրիմյան Հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին պարսից զորքով:

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում Թարգմանի ներկայությամբ:

 

 

1.Ընդծիր ի հոլովման ենթարկվող բառերը:

Մենություն, ձնաբուք, ընդմիջում, երեկո, տիրակալ, քույր, վագր, վաչկատուն, կատու, փոթորիկ, քացախաթթու, ընկեր, վերարկու, Սոչի, մեղու, արփի, աշուն:

 

  1. Ընդծիր ու հոլովման ենթարկվող բառերը:

Ամուսին, րոպե, գինի, ջրածին, անկողին, բարկօղի, թթենի, սրբատեղի, տեր, թագուհի, վայրենի, մարդ, հացատուն, հոգի, սեր, ուխտատեղի, այգի:

 

  1. Ընդգծիր ոջ հոլովման ենթարկվող  բառերը:

Խնամի, սկեսուր, հորաքույր, մայր, ընկեր, կալվածատեր, եղբայր, տիկին, գործընկեր, աներ, տիրամայր, հորեղբայր, քեռակին, տեր, սկեսրայր, նուռ, լռություն:

 

  1.  Ընդգծիր ան հոլովման ենթարկվող  բառերը:

Շարժում, Մանուկ, սառցալեռ, արյուն, քարայծ, գառ, մանուկ, ծունկ, օձաձուկ, գարուն, օր, հանգիստ, արագացում, անկյուն, գետնանցում, բեռ, հարցում:

 

  1. Ընդգծիր վա հոլովման ենթարկվող  բառերը:

Առաջ, միջնադար, տարի, վայրկյան, անգամ, այսօր, ուրբաթ, ցերեկ, երեկո, շաբաթ, գիշեր, ժամ, ժամանակ, վաղը, օր, դուռ, ակնթարթ:

 

  1. Ընդգծիր ա ներքին  հոլովման ենթարկվող  բառերը:

Ջրշուն, մեծատուն, գիտություն, որմնասյուն, քառանկյուն, հացատուն, անուն, հուշասյուն, տրոփյուն, զորություն, արյուն, հնչյուն, վաճառատուն, հովվաշուն, աղջիկ:

 

  1.  Ընդգծիր ո ներքին  հոլովման ենթարկվող  բառերը:

Հորեղբայր, նախահայր, սեր, մայր, Աստված, կնքամայր, մորեղբայր, եղբայր, վանահայր, քույր, հույս, այր, հայր, պատմահայր:

 

 

  1. Ամբողջացնել նախադասությունները:
    ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, նրան սիրում էին բոլորը:
    բ)  Ուզում եմ ձեզ այն պահին տեսնել, երրբինքներդ կլինեք նրա դրությքն բեջ:
    գ)  Անցել էր ընդամենը երկու-երեք տարի, բայց հիշում եմ դա ինչպես երեկ:
    դ) Թեև հայրն արդեն ծերացել էր, բայց առավոտյան մաջզանքը բաց չ՝ր թողնում:
    ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում, գիտի ինչ անել նպատակին հասնելու համար:
  2. Մարդ, ձեռ, հույս, ջուր  արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում:
    Մարդասպանը,
    ձեռնարկատեր,
    1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
    Օրինակ՝ Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
    Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, միհրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է երկնասլաց, մեկուսի լեռնազանգվածի՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են:Մասսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
    Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթնամերձ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
  3. 2.Ուղղեցեք սխալները;
    Փախչել, վերլուծում, կապվել, դուրս գալ, երիցս անգամ, ներդնել, իր մեջ ներառնել, կրկնել, թողել, պայթեցնել, խոստովանել, վիճել, կարմրացնել:
    3.Հոմանիշները տրվածներից ընտրեցեք:
    ա) Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը: – արշալույս – գեղգեղանք
    բ) Գյուղի վրա խաղաղ երեկո իջավ: – միջօրե
    գ) Կեսօրին քաղաքում անդորրություն էր տիրում: – անդորր
    դ) Գիշերն իր մութ թևերն էր փռել: – տարածել
    ե) Հունձը մայրամուտին ավարտեցին: – արևամուտ

    1. Վերականգնել հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը:
      Ռմբակոծել – ռումբ, սրճարան – սուրճ, կնքել – կնիք, մտամոլոր – միտք, վիրաբույժ – , զինագործ – , ըմպանակ – ումպ, գրադարան – գիրք, ընչաքաղց, ծաղկաբույլ – ծաղիկ, երկնակամար – երկինք, կապտավուն – կապույտ, գինեգործ – գինի, բուրմունք – բույր, ալրաղաց – ալյուր, թթաստան – թութ, խնկածաղիկ – խունկ, մրրկածուփ – մրրիկ, կռվազան – կռիվ, իջնել – էջ, ընձուղտ – ինձ, մամռապատ – մամուռ:

 

1.Բառարանի օգնությամբ գտիր տրված սակավադեպ բառերի բացատրությունը:
Բագին, բամբիշ, բանդ, բանդագուշանք, բասրանք, բասրել, բավիղ, բարկ, բերուկ, բիլ, բնիշ, բոթ, բոկեղ, բոկոկ, բոսոր, բուստ, բուրվառ, գազպեն, գաղել, գաղջ, գայթել, գայիսոն, գանակ, գանահարել, գավազ, գարշապար, գեջ, գշդմնել, գիրգ, գողոն, գուղձ, դախ, դարապան, դերձան, դշխո, դոլոլ, դռի, դրասանգ,ելուզակ, երախայրիք, երան, երե, երկնչել, երփն:

 

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտըվերականգնի՛ր:
1. Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: 2. Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: 3. Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  4. Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:

Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերըգտի՛ր և զույգզույգ գրիր:
Միշտ – երբեք
անարատ – արատավոր
ոչնչացնել – ստեղծել
բացահայտ – գաղտնի
թույլ – ամուր
վերջին – առաջին
համաձայնել – հրաժարվել
հանգստանալ – աշխատել
գտնել – կորցնել
հավաքել – վատնել
աջ – ձախ
արթուն – քնած

 

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր ևտեքստը վերականգնի´ր:

1. Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: 2. Այնտեղ այս ահավոր ծույլ փուշ, ճյուղ, կաթնախուր ու տատասկ էր ուտում:  3. Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
4. — Ո՛ւղտ, այ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
5. — Ո՛ւզ, ո՜ւզ:
6. Ձին գնաց ու պատմեց մարդուն: 7. Հետո շունն ու եզը հերթով եկան: 8. Ուղտը նրանց էլ միայն ‹‹ուզ›› ասաց: 9. Հենց այդ ‹‹ուզն›› էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

 

Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջկամ բոլոր (ը)բառերը:

Բոլոր նածադասությունները ճիշտ էին:
Ողջ գիրքը մի օրում կարդացի:
Բոլոր խնդիրները փորձիր լուծել:
Ողջ խնդրագիրքն արդեն վերջացրել եմ:

 

Ուղղագրական վարժություններ, գ-կ-ք

Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք.

1.ամոքիչ, այգեկութ, անարգանք, անդրավարտիք, անկարգ, անհագուրդ, ապաքինվել, առաձգական, առինքնել, թափթփուկ, հոգեհմա, քաշքշուք :

2.անօգուտ, արգելք, արմունկ, արտասուք, արքայական, բարեհոգի, բարեկարգ, բերքատու, գոգավոր, բարեհոգի, երգահան, ծեգ, թագուհի, կարգուկանոն, հեղգ:

3.անհոգի, բարկ, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգերգ, կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուք:

4.անհարկի, արևելք, Գրիգոր, դասալիք, դասակարգ, դեգերել, դիրք, դիցուք, դրասանգ, եզերք, եղերերգ, երաշխիք, երկնել, երկրպագել, զիգզագ, զկեռ (հատապտուղ), հոգեբան:

  1. աքցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծագել:

6.անհոգ, ծեծկռտուք, ծունկ, կարգ, կառք, կարագ, կմախք, հագուկապ, հանրօգուտ, հասարակարգ, հավաքել, հեգ(խեղճ), հեռաձիգ, հերյուրանք, տրտմաշուք:

7.գինարբուք (խրախճանք), գինարբուկ (ծաղիկ), կարգավիճակ, հավաքույթ, հոգեհանգիստ, հոգեվարք, հոգատար, հոգնակի, հոգատանջ, հոգոց, հոնք, հրմշտուք, հոգոց, ոգելից, փնտրտուք:

8.ձագար, ձայնակցել, ձգան, ձգտում, ձիգ, ճանկել, ճաքել, ճանկռտուք, ճգնել, ճգնակյաց, ճգնաժամ, ճկուն, ճտքավոր, մածուկ, մակույկ, մանրուք, մարգարիտ :

  1. հոգալ, հրաձիգ, ճգնավոր, ճկվել, ճրագակալ, մարգարտաշող, հոգեվիճակ, մրգատու, շոգենավ, ոգեկոչել, Սարգիս, վարակազերծել, սգավոր, քաշկռտուք:

10մարգարտափայլ, մաքրասեր, մեծահոգի, մեղք(հանցանք), մեղկ (թուլամորթ), սուգ, միգամած, մոգական, մտահոգություն, մտմտուք, մրգահյութ, շոգել, նախքան, նախկին, նորոգել, շագանակագույն:

11.միգապատ, մրգաշատ, շքերթ, ոգելից, սրտխառնուք, վարակիչ, տքնաջան, տնկարան, փակցնել, փափագել, փսփսուք, օրակարգ, շուտասելուկ:

12.շոգեխաշել, ոգևորություն, չօգնել, պատարագ, պատշգամբ, պատրույգ, պարգևատրել, պաքսիմատ,սերկևիլ, վարք(պահվածք), վարկ(հեղինակություն), վարգ(ձիու համաչափ քայլք):

13.չմուշկ, չոքել, սարքավորում, վարագույր, նորոգել, վերք, տագնապալի, տաքդեղ, տկարամիտ, ուրագ, փեղկ, օրհներգ:

 

Առաջադրանք հայոց լեզվից, 17,10

1.Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Ագեվազ – , կակղամորթ – սևամորթ փապկամորթ, ոսկեպատ – արծաթապատ, հողածին – ջրածին,, փառամոլ – կաղամոլ, կենսագիր – բնագիր, զբոսանավ – օդանավ, ծովագնաց – լեռնագնաց:

2. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով ստացիր նոր բառեր:
Հեռախոս – շատախոս, հանրածանոթ – հանրային, ձյունածածկ – խոտածածկ, երկրագունդ – ձնագունդ, մտահոգ, ծովակալ – , բարենպաստ – անբարենպաստ, դեղնակտուց – բադակտուց:

3. Գոյական կազմող հետևյալ ածանցներով կազմել 3-ական բառ:
-ակ    –    գնդակ, օղակ, գլխարկ
-անակ  –  զսպանակ, սուզանակ,
-անոց  –  ծաղկանոց, գազանանոց, հյուրանոց
-անք   –   կալանք, տականք, կալանք
-արան   –  վարսահարդարան,
-արք   –  լուծարք, ստուգարք, գործարք
-ացի     –  քաղաքացի, գյուղացի, անգլիացի
-ենի   –   մայրենի, խնձորենի, տանձենի
-ացք   –  գնացք, սլացը, ընթացք
-իկ   –  մայրիկ, հայրիկ, շնիկ
-մունք  –    մտածմունք,
-որդ    –   անցորդ, լողորդ, գնորդ
-ոց    –  տզզոց, դպրոց, թևնոց
-ստան   –  Հայաստան, այգեստան, ծաղկեստան
-վածք  –  հյուսվածք, ծալվածք,
-ուհի   –  գեղեցկուհի, բժշկուհի, հայուհի
-ք   – տիեզետք, աչք, վարք

4.Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
Վարագույր, քույր, ոստյուն, ամառ, վանեցի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, քաջվարդ:
Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, գիշեր, ցերեկ, կեսօր, քաղցր, դաշնամուր, վաղորդայն:
Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
Վաղուց, թափոն, էտոց, նախորդ, երգեհոն, խաղող, թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:

5. Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալպսպղալ:
Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:

 

 

Դ-Տ-Թ

Բաց թողած տեղերում լրացրու Դ,Տ,Թ.

ա/ Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ (դա), այտ (թուշ), արդյոք, արդուզարդ, արտահերթ, արտառոց, արտասուք, բրդոտ, բրթել (հրել),  բրդել (հացը մանրացնել),  գաղթ,  գաղտնապահ,  հարթուկ, արդուկ,  աղոթք, գաղտնիք, գդալ (սպասք), գթալ (խղճալ), կարդալ, կարթ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղորդում, հայթայթել, հանդարտ, հաջորդել, հաշմանդամ, փութկոտ, քաջորդի, օդանցք:

բ/ այդտեղ, այտոսկր, անդադար, անթացուպ, անհաղորդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ,բանտարկել, բաղդատել, բարդություն, բիրտ, գաղտնախորհուրդ, կրտսեր, խրճիթ, միլիարդ, գեղարդ, գիրթ (կտրուկ), գրտնակել, գունազարդ, դրդապատճառ, դիմահարդար, երթուղի, երդիկ, երդմնազանց, զարդասեղան, թպրտալ, թրթուր, շողոքորթ, շորթել, շվայտ:

գ/ Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, թախտ, թակարդ, թաղանթ, թատերական, թղթակից, ժողովուրդ,լաջվարդ, լյարդ, որդի, սպրդել, սրընթաց, վաթսուն, օթևան, վաղորդյան, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, եղբորորդի, երիզորդ, ճկույթ, մթնոլորտ, շփոթվել, շքերթ,որդ(ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել, վարդաստան, փտել (նեխել), փթթել (ծաղկել),  օթոց, օրիորդ, օդապարիկ:

դ/ արթնանալ, երդվյալ, լողորդ, լուրթ, խաթարել, խաղաթուղթ, խայթել, խայտալ, խայտաբղետ, խառնուրդ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրտնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարթավայր:

ե/ անութ, անօթևան, առաջնորդ, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարտուղի, զինադադար, թփուտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, անդամալույծ, զվարթ,ընդամենը, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, հավկիթ, հարդարել, հարթություն, հերթագրում, ճտքավոր, մաթեմատիկա, մերթընդմերթ:

զ/ այտուցվել, սայթաքել, անգութ, անձրևորդ, անօդ, անոթ(սրվակ), անջրդի, արդարացի, զարդատուփ, խորտկարան, խրճիթ, հարթաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոտի, հորդահոս, անօդ, հրացայտ, հուռթի (բերրի), հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ (կոճակ), մշտարթուն, մորթել, ներգաղթ, որսորդ, չվերթ, նյարդ:

է/ արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրդ, պոռթկալ, պարթև, պորտաբույծ, ջարդուխուրդ, սաղավարտ, սաղարթ, սարահարթ, սեթևեթել, վաղորդայն, վառոդ, անդրադառնալ, անհեթեթ, զարդ, ճմռթել, մորթի, վիթխարի, վտարանդի, վրդովել, փարթամ, գաղտնի, երդվել, զարթոնք, կաթսա, կենդանի, մարդկային, շանթարգել, որդատունկ, վարդապետ, փտախտ, քրտնաջան:

 

Առաջադրանք հայոց լեզվից, 23.10

  1. Բառակապակցություններիիմաստն արտահայտիր մեկ բառով

Յոթ գլխով – յոթգլխանի, արի սրտով – արիասիրտ, սուր մտքով – ստամիտ, մոլոր մտքով – մտամոլոր, սիրտը բեկված – սրտաբեկ, տագնապից հալածված – տագնապահար, կապույտ աչքով – կապուտաչյա, սուր ընթացող – սրընթաց, խելքը կորցրած – խելակորույս, աչքին հաճելի – ակնահաճո, մենակ ապրող – մենակյաց, խիստ բարքով – խստաբարո, հոգ տանող – հոգատար, միասին ձուլված – միաձուլ, երկար ապրող – երկարակյաց, առաջին հերթին – առաջնահերթ:

 

 Յուրաքանչյուր արմատով կազմել երկուական բարդ բառ` դարձնելով այն առաջին և վերջին բաղադրիչ

Ծառ – ծառատունկ
գործ- գործավար
մարդ – մարդաշատ
դաշտ – դաշտավայր
եղբայր- հորեղբար
տուն- տնամերձ
ոսկոր- կողոսկր
սեղան- գրասեղան
ջուր- ջրարբի
հող- հողանյութ
թուղթ- ստվարաթուխտ

 

  1. Գտնելհականիշ զույգերը (5 զույգ)

ա) ծանրախոհ – թեթևամիտ, փութաջան – երիտասարդ, ծիծաղ – ողբ, զառամյալ – ալարկոտ, ծնունդ – մահ
բ)   կամովին – ակամա, սանձարձակ – զուսպ, լայնախոհ – նեղմիտ, կայուն – խախուտ, լի – փուչ
գ)   ինքնավստահ – վարանոտ , կայտառ – տրտում, անագի – պոչավոր, անուշ – դառնահամ, պարկեշտ – անամոթ:

 

 Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալո …, ակնակապի…, աղ…ատել, աղ…ամուղ…, ա…պարար, գեղ-կական, անա…առ, անզի… ում, անմի…ապես, ան…րդի (չջրած, չոր), անտերուն… (չքավոր), անր…ել, ա…ալուր…, ա…քաբաց, ա…ակողմյան, ա…ափնյակ, ա…լիկ, առա…արկություն, մի…ատ, մի…ոց, շուր…պար, վեր…ակետ, աղ…իկ, ո…խար, ո…իլ, չղ…իկ, փախ…ել, փար… (կավե գավաթ), քրքի…:

բ/  աչք, առաջին, առողջություն, առն…ություն, բաղար… (գաթա), բա,,,կոն, գաղթօջախ, գաղ… (խոնավ, բորբոսնած), գաճա…գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հոր…որ…ել (անվանել, կոչել), մե…տեղ, մի…ակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռն…յուն, մր…յուն, շի…ուկ, ող…ագուրվել, անընդմե-, պ-նանք (զարդարանք), պ-րանք(նազանք), քուր…:

գ/ առաջնորդ, գո…ի, դա…ել, եղջերու, երկարաճիտ, զեղջել, զի…ել, զղ…ալ, Էջմիածին, ըն…ացք (բեղ), ընջաքաղց (ագահ), թարթիչ, ի հե…ուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրի… (կտրող գործիք),կտրի… (քաջ), հառաչանք,  առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռ…անալ, ուռչել, խոճկոր:

դ/ առջւ, արջաորս,  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարջնագույն, խառնիճաղանճ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամոր…, կառչել, կարիչ, կ…ղակ, կ…մթել, կնճիթ, կո…կել, կորչել, կռճիկ, հար…, ճանճ, ճղ…իմ, մահճակալ, մաձկալ, մար…ան, մեջբերում, մեջք, մին,,,և, միջև, միջադեպ, նկարչական, շեղ… (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:

 

Ֆլեշմոբյան առաջադրանք հայոց լեզվից, 2.11

Տեքստից դուրս գրի’ր տրված կաղապարներին համապատասխան բառեր:

1.jpg

1)Նախածանց+արմատ – վերարկու
2)Նախածանց+հոդակապ+արմատ –
3)Արմատ+արմատ – ոտնաման
4)Արմատ+արմատ+վերջածաց – հյուծախտավոր
5)Արմատ+վերջածանց – աշնանային

 

Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասության մեջ։2.jpg

 

Ուղղագրական վարժություն: Օ-Ո

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկվորյակ, ընդօրինակել, թիկնօթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբորեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղօրոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

 

Գործնական աշխատանքներ, 11.12

Ընդգծել բառերը, որոնց մեջ չկա
ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
մտրուկ, անմոռուկ, օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ, կտրուկ, խենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ    գառնուկ, ձիուկ
-ում վերջածանցը
ոռոգում, շշադդում, տրտում, երդում, շարժում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, բազում
 — ուտ վերջածանցը
տարեմուտ, եղևնուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, կաղնուտ, լուսամուտ, ճահճուտ
-ք վերջածանցը
աղոթք, վազք, հավաք, շնորհք, լիաթոք, սրտաճաք, օրենք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
-անի վերջածանցը

ավագանի, եռաժանի, անվանի, առածանի, ընտանի, նազանի, ամպհովանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
հարգանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
բացատ, անապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  պողպատ, քննադատ, պոչատ, կիսատ

 

 

Է-ե-ի ուղղագրական վարժություններ

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմէական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցէ, մանրէ, հնեաբան, մանրէ, նախօրե, չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:
բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, Էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցէ, չէի, պատնեշ, ջօկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:
գ/ աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրէական, բազմերանգ, գրեթե, երբևիցէ, երբևէ, որևիցէ, որևէ, ինչևիցէ, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չոր, վայրեջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ:

 

Քերականական խաղ

 1.Գտնել տարբերվող բառը

Հրանման, հրացան, հրմշտոց,  հրշեջ, հրազեն, հրեղեն:

2.Դասավորել տառերն այնպես, որ բառ ստացվի

նաշու-աշուն, նղասե – սեղան, մաիտան, նագուր – գարուն, կոփիթոր – փոթորիկ, դրավեպտադրավեպտա – վարդապետ

 3.Գրել 5 առած-ասացվածք

Մինչև ամպը չգոռա, անձրև չի գա

Աշխատողը անոթի չի մնա:

Գայլի հետ ընկերացի, դագանակը ձեռիցդ մի’ գցիր:

Երեխուն գործի դիր, հետևից գնա:

Շատ հաչան շունը ոչխարին գել կբերի:

4.Գրել 5-ական անեծք և օրհնանք

 5.Ախոյան, աղմուկ,հարկատու, սուլոց, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում:

Ախոյան – խոյ, աղմուկ – մուկ, հարկատու – կատու, սուլոց – ուլ, անհավանական – հավ, հաղարջենի – արջ, դեղձի – ձի

 6.Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:

Առաջին, վերջին

 7.Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում: